Բաժիններ՝

Մխիթարյանը կբացակայի մեկ ամիս

Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Գերմանիայի հերթական առաջնության անդրանիկ խաղերը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ բուժզննմամբ պարզվել է, որ հայ կիսապաշտպանը մասնակի վնասել է աջ ոտքի կոճը: Դրա ապաքինման համար կպահանջվի մինչեւ չորս շաբաթ: Հիշեցնենք, որ Հենրիխը վնասվածք է ստացել շվեյցարական «Լյուցերնի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» ստուգողական խաղում: Գերմանական ակումբը հաղթեց 4:1 հաշվով, իսկ գոլերից մեկի հեղինակը դարձավ հենց Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031