Բաժիններ՝

Սեփական երեխաներին մկնդեղ խմեցրած մոր գործը Վերաքննիչ դատարանում է

25-ամյա Քրիստինե  Գալստյանը մեղադրվում է  2012 թվականի հունիսի 13-ին ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիսի  անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից  «Գարանտեքս» (կլերատ) տեսակի մկնասպան պատրաստուկ  ձեռք բերելու և  նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում սեփական երեխաներին խմեցնելու մեջ: Մինչ այդ, նշված պատրաստուկից խմել է նաև ինքը՝ մայրը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Կենցաղային խնդիրների պատճառով   իր երկու անչափահաս որդիներ Նորիկ և Նարեկ  Ավետիսյանների սպանության և ինքնասպանության փորձը բարեբախտաբար դժբախտ վախճան  չի ունեցել՝ փրկել է  շրջապատի մարդկանց զգոնությունը: Քրիստինե Գալստյանը կատարածի մասին բջջային հեռախոսով հայտնել է իր հարսին՝ Թամարա Ջանոյանին, վերջինս էլ այդ մասին  հայտնել է բնակարանատեր Օֆելյա Սիմոնյանին, որտեղ մայրն ու որդիները հյուրընկալվել էին, բնակարանատերն էլ՝ կանչել է հարևանությամբ բնակվող Ռուզաննա Սարգսյանին և բժշկական շտապ օգնության խումբ, որը  նրանց տեղափոխել է   «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ, այնուհետև Երևան` համապատասխան բուժում ստանալու նպատակով: Կատարվածի հետևանքով ընտանիքը  մկնդեղով սուր թունավորում է  ստացել և Նորիկ ու Նարեկ Արկադիի Ավետիսյանների, Քրիստինե Գալստյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝  երկու կամ ավելի անձանց սպանության փորձ:

Առաջադրված մեղադրանքում Քրիստինե Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ իր ամուսնու և սկեսրայրի համար է այդ քայլին գնացել, քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են: Ութ տարի ընդհանրապես չի իմացել, թե ամուսնական կյանքն ինչ բան է, վեճերն ու կռիվները եղել են ամեն ամիս, ամեն տարի՝  ֆինանսական հարցերի շուրջ: Չորս տարվա հարս է եղել և չի իմացել, թե ոսկեղենն ինչ բան է, այն բանկերում է եղել:

Վեճեր և կռիվներ են եղել, երբ ցանկացել է գնալ հայրական տուն, անհեթեթ խանդի առիթ է հանդիսացել  որպես հարգված հարս  «իրենց հորաքրոջ ամուսնուն» համբուրելը՝   ասել են, ինչու է հարսը համբուրում հորաքրոջ ամուսնուն: Մասնավորապես, սկեսրայրն իրեն անբարոյականի պիտակ է կպցրել: Երբ կրտսեր որդին երկու տարեկան է եղել, այդ ժամանակ  էլ ինքը դեղահաբեր է խմել:  Մկնդեղ խմելու ու որդիներին խմեցնելու քայլին գնացել է «զանգերի և անբարո խոսքերի ճնշվածության պատճառով»: Ընդ որում սկզբից ինքն է խմել, 15 րոպե անց զանգահարել է ամուսինը, անբարո խոսքեր ասել իրեն, ինքն էլ մտածելով, որ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն,անգիտակցաբար խմեցրել է իր որդիներին:

Ամբաստանյալ Քրիստինե  Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա  անկեղծորեն զղջացել է, համատիրության կողմից դրականորեն է բնութագրվում,  նախկինում արատավորված չի եղել  և խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխա ունի` Նորիկ Ավետիսյան, ծնված` 20.10.2006 թվականին և Նարեկ  Ավետիսյան, ծնված` 20.10.2009 թվականին:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս