Սիրիայի քրդերը հուլիսի 19-ին հայտարարելու են Դամասկոսից իրենց ինքնավարության հռչակման մասին. The Times of Israel

The Times of Israel լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերը պլանավորել են առաջիկա օրերին հայտարարել Դամասկոսից իրենց ինքնավարության ստեղծման մասին:

Քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD)՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևը, հայտարարել է, որ պլանավորել է Սիրիայի կառավարության վերահսկողությունից ինքնավարություն հռչակել հուլիսի 19-ին, իսկ դրանից երեք ամիս անց անցկացնել սահմանադրական հանրաքվե:

PYD-ը հավելել է, որ տվյալ հարցը քննարկել է Սիրիայի հյուսիսում գործող քրդական բոլոր 10 կուսակցությունների հետ և ստացել ընդհանուր, բայց ոչ միանշանակ աջակցություն: Սիրիայի քրդերը կազմում են 22.5 միլիոն բնակչությամբ երկրի մոտ 9 տոկոսը: Նրանք բնակվում են Թուրքիային և Իրաքին սահմանակից Սիրիայի շրջաններում:

Արդեն մոտ մեկ տարի է, ինչ քրդական դրոշը ծածանվում է Հյուսիսային Սիրիայի քաղաքների վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Բաշար Ասադի զորքերը նահանջեցին երկրի հյուսիսային շրջաններից (Հալեպի համար պայքարելու նպատակով):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031