Իվանիշվիլին և Ալասանիան չեղյալ են հայտարարել եվրապատգամավորների հետ իրենց հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չեղյալ են հայտարարել իրենց նշանակված հանդիպումը եվրապատգամավորների հետ, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ վերջիններս հանդիպել են մեկուսարանում գտնվող Վանո Մերաբիշվիլիի հետ:

Սաակաշվիլին խորին ափսոսանք է հայտնել այդ հանդիպման չեղյալ հայտարարման կապակցությամբ: Նախագահի խոսքերով՝ եվրապատգամավորները Վրաստան են ժամանել ոչ թե երկրի ներքին քաղաքականությունը քննարկելու, այլ օկուպացիային, ինչպես նաև Վրաստանի անկախությանն ու զարգացմանն առնչվող հարցերը հետազոտելու համար:

Սաակաշվիլին կարևորել է տվյալ թեմաների շուրջ եվրապատգամավորների հետ զրուցելը: Նշվում է, որ Եվրախորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի 5 անդամ այսօր տեսակցել են բանտում պահվող Մերաբիշվիլիի հետ և ընդգծել, որ նա բավական նիհարել է և ունի բժշկի կարիք:

Եվրապատգամավորները հայտարարել են, որ վստահ չեն Մերաբիշվիլիին նախնական կալանքի տակ առնելու որոշման արդարության մեջ: Նրանք հավաստիացրել են, որ իրենց այցը չի կրում քաղաքական բնույթ, քանի որ Մերաբիշվիլին քանիցս եղել է Եվրախորհրդարանում՝ ընդգծելով, որ չեն միջամտում հետաքննման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031