Բաժիններ՝

Թուրքական հետախուզությունը բացահայտել է PKK-ի «Գեզի» պլանը. Star

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ բացահայտվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) «Գեզի» պլանը, որը թերթը որակել է որպես «նենգ»: Հետախուզական տվյալները վկայել են, որ PKK-ն պատրաստվում է Ռամադանի ավարտից հետո ոտքի հանել ժողովրդին:

Նշվում է, որ PKK-ի համար հարմար պահ է հանդիսացել հասարակական կազմակերպությունների կողմից «Գեզի» այգու ծառահատման դեմ մարդկանց փողոց դուրս բերելը:

Այժմ PKK-ն մտադիր է նման կերպ ոտքի հանել տարածաշրջանի ժողովրդին, իսկ առաջիկա բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի դեմ կիրառել ինքնաշեն պայթուցիկներ և Մոլոտովյան կոկտեյլներ: PKK-ն մտադրվել է դրանով իսկ հարուցել անվտանգության ուժերի զինված միջամտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031