
Այս տարի Բաթումի նավահանգստի բեռնաշրջանառության ծավալն աճել է 26 տոկոսով

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բաթումի ծովային նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմել է 789.629 տոննա չոր բեռ: Դա 163.207 տոննայով (26.05 տոկոս) ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Բաթումի նավահանգստի բեռնաշրջանառության մեջ վերստին առաջատար տեղ են զբաղեցրել տարանցիկ բեռները՝ 37 տոկոս: Երկրորդ տեղում ներկրումն է՝ 36 տոկոս:
2013 թվականի առաջին կիսամյակին Բաթումի ծովային նավահանգստի միջոցով բեռներ ստացող երկրների թվում առաջատարը նախկինի նման Ադրբեջանն է, որին բաժին է ընկել տարանցիկ բեռների 95 տոկոսը:
Ներկրվող բեռների մեծ մասը (շինանյութ, հանքաքար և այլն) Բաթում է հասցվում Ուկրաինայից և Թուրքիայից: 2013 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում նավահանգիստը սպասարկել է 348 բեռնանավի, ինչը 25 միավորով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: