Բաժիններ՝

Ինչպե՞ս է սահմանվում ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափը

Ըստ Իրավաբան.net-ի՝ ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում (յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ, մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ, մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ, մեկ տարվա համար` մինչև 100 000 դրամ ներառյալ) սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի տուրքի միասնական դրույքաչափ:

Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ ամսվա և տարվա: Ընդ որում` ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:

Ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:

Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031