Թուրքական բանակը նախազգուշական կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռասուլայն շրջանում շարունակվում են թեժ մարտերը Սիրիական ազատ բանակի (այլ տվյալներով՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման) և PKK-ի հետ կապված քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ուժերի միջև:

Մարտերի ժամանակ արձակված փամփուշտներից մեկը Թուրքիայի Ջեյլանփընար շրջանում դիպել էր մի երիտասարդի՝ սպանելով նրան: Նշվում է, որ դրանից հետո Թուրքիայի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Ջեյլանփընարի իշխանությունները քաղաքացիներին զգոնության և սահմանից հեռու գտնվելու կոչ են արել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031