ՄԱԿ-ի զեկուցողը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ խաղաղ հանրահավաքների ազատության պաշտպանության գծով հատուկ զեկուցող Մայնա Կիաին քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ քաղաքացիների հիմնական իրավունքները խախտելու համար:

Բաքվում անցկացված «ՄԱԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները» թեմայով կոնֆերանսի ժամանակ Կիաին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Մարդու իրավունքների տուն՝ ընդգծելով, որ նախկինում դրա փակումը հանդիսացել է մարդու իրավունքների կոպիտ խախտում:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Ադրբեջանում նկատվում է ժողովրդավարական նորմերից նահանջ: Նրա կարծիքով՝ նախագահական ընտրություններից առաջ Ադրբեջանում ազատ հանրահավաքների հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Կիաին դատապարտել է նաև խաղաղ հանրահավաքներին մասնակցելու համար սահմանված տուգանքների մեծացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031