Բաժիններ՝

Բուդաղյանները զինդատախազի հայտարարության առնչությամբ հարցում են ուղարկել Աղվան Հովսեփյանին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից ոչ հեռու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պատասխանել հարցին, թե արդյոք վերջինիս տեղակալի՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ Բուղաղյանների վերաբերյալ հրապարակային հայտարարությունները հանդիսանո՞ւմ են գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը Ավետիք Բուդաղյանի սպանությունից մի քանի օր անց հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է եղել: Նաև ասել էր, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Այս պնդումները կտրականապես հերքում են Բուդաղյանները:

Զինվորական դատախազի այս և մի շարք այլ հայտարարությունների կապակցությամբ գլխավոր դատախազին դիմած փաստաբան Հայկ Ալումյանը վկայակոչեց դրույթներ, որոնք սահմանում են պաշտոնատար անձանց գործունեությունը: Ըստ փաստաբանի, չկան դրույթներ, որոնք ենթադրում են զինդատախազի այնպիսի հայտարարություններ, որոնք, ըստ Բուդաղյանների ընտանիքի փաստաբանի, նպատակ են հետապնդում հանրությանը նախապատրաստել, որ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա կողմնակիցների նկատմամբ կարող է ցուցաբերվել մեղմ մոտեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031