Հրաչյա Հարությունյանը լուրջ կոտրվածքներ ունի

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Հրաչյա Հարությունյանի հարազատները հայտարարեցին, թե պետական մարմիններից որևէ ներկայացուցիչ այս օրերին չի այցելել իրենց, որևէ մեկը չի խոսել իրենց հետ: 168.am-ի հարցին, թե պետությունից ի՞նչ քայլեր եք ակնկալում, Հրաչյա Հարությունյանի եղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Առաջինը՝ չպետք է թողնեն՝ իրենց երկրի քաղաքացուն ոտնհարեն: Ինձ ոչինչ չի հետաքրքրում: Եթե մեղավոր է, պատիժը թող կրի՝ խնդիր չկա: Ուղղակի նախ ինքը պիտի ապաքինվի, առողջանա, գիտակցի՝ ինչ է եղել, որպեսզի կարողանա պատմել, բացատրել իրավիճակը: Ի վերջո, կարողանա ինքն իրեն արդարեցնել: Ինքն ի վիճակի չէ ոչ մի բանի»:

Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ստույգ տեղեկություններ ունի այն մասին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ լուրջ կոտրվածքներ կան:

«Ունեմ ստույգ ինֆորմացիա, որ ինքն ունի կրծքավանդակի սալջարդ, ունի ոտքի լուրջ վնասվածք, նույնիսկ տիրապետում եմ ինֆորմացիայի, որ թևն է կոտրված: Իրեն, որ տանում են, տեղափոխություններն անում են, անում են հատուկ դեղերի, ցավազրկողների միջոցով: Իսկ դա արդեն ոչ մարդկային արարք է»,- ասաց Արթուր Հարությունյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս