«Եփած կուկուռուզ»՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից մինչ Գեղարքունիքի մարզ` Դիլիջանի ոլորաններ, բնակչությունը գտել է հետաքրքիր ապրուստի միջոց. տեղացիները զբաղվում են եփած եգիպտացորենի, կամ, ինչպես ասում են` «խաշած կուկուռուզի» վաճառքով, որից ստացված գումարներով հոգում են օրվա կենցաղային փոքր խնդիրները:
168.am-ի հետ զրույցում եգիպտացորեն վաճառողները հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, սակայն նշեցին, որ իրենց «բիզնեսից» չեն բողոքում, քանի որ, ինչպես իրենք են նշում՝ «պարապ մնալուց հաստատ լավ է»: Մինչ աշխատատեղերի բացակայությունից բողոքող հայ ազգը շարունակում է արտագաղթել, եգիպտացորեն վաճառողները շարունակում են «ծաղկացնել» իրենց «սեզոնային բիզնեսը»՝ ամեն օր ավելացնելով ճամփեզրին տեղադրվող «Եփած կուկուռուզ» անվանատախտակները՝ զարմացնելով օտարերկրյա զբոսաշրջիկներին:
Լուսանկարները` հեղինակի