Բաժիններ՝

Սաակաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Грузия Online -ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին եվրապատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հենց ինքը՝ Սաակաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ իրենք պայմանավորվել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է մինչև իրավական հարցերը կարգավորումը թույլատրել վրացի փորձագետների մուտքը Թուրքիայի տարածքում գտնվող Իշխանիի վանք՝ տեղում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար:

Սաակաշվիլին հավելել է, որ Մշակույթի նախարարությանն իրազեկել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատանքներ տանել իրավաբանական ձևերի որոնման ուղղությամբ: Սաակաշվիլիի խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ցուցաբերել է բավական կառուցողական ու բաց դիրքորոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031