
«Օլիգարխիան պետք է համագործակցի ՊՆ-ի հետ» (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ «Հայազն» կուսակցությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ անհրաժեշտ է կազմավորել կամավորական ջոկատներ եւ դիմել են պաշտպանության նախարարությանը` իրենց աջակցելու խնդրանքով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայազն»-ի անդամ Արտավազդ Սարուխանյանը խոսել է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները պետք է խաղաղ վիճակում պատրաստ լինեն պատերազմի, քանի որ հակառակորդն արդեն նախապատրաստվում է: Կամավորների ցուցակում գրանցվել են շուրջ 200 մարդ, հավաքագրման ավարտից հետո սկսվելու են ուսումնական վարժանքները: Արտավազդ Սարուխանյանի խոսքերով` պաշտպանության նախարարությունը դրական է արձագանքել իրենց առաջարկին: «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն էլ հանդես է եկել կոչով` ուղղված պաշտպանության նախարարությանն ու հայրենի օլիգարխներին: