Վերջին 15 ամիսներին Ադրբեջանում զգալիորեն շատացել են հիմնական իրավունքների ու ազատությունների չարաշահումները:
Պետք չէ խելագարության կանխավարկածով առաջնորդվել: Եթե կարող եք հուշել տարբերակ՝ ինչպե՞ս կարելի իջնել մեքենայից՝ առանց մեքենան կանգնեցնելու, խնդրում եմ, հուշեք:
Քրեական գործի նյութերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանն իր մոտ է կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա. Բաղրամյանին ու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու և նրան աջակցելու համար պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր:
Բաշար Ասադի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը:
Պարզվում է՝ լուրջ գործարար ներկայացող մարդը չգիտի, որ Սիերա Լեոնեն գտնվում է ոչ թե Աֆրիկայի հարավում, այլ կենտրոնական մասում՝ Աֆրիկյան մայրցամաքի արևմտյան ափին։
«Խնդրում ենք մեզ տրամադրել այդ նամակագրության օրիգինալ տարբերակը, և մենք կգտնենք մեր ազգի հերոս պարոն Սուքիասյանի գտնվելու վայրը»:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը ոչ մեկին ոչինչ չի պատմել միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Բուդաղյանի հարազատները: «Ինքը ոչինչ չի խոսում, լուռ այդ ամենը տանում է, ոնց որ շոկի մեջ, եղբոր մահը տանում է, չի էլ […]
Եվրոպոլն ընդգծել է, որ Եվրոպայում առաջին անգամ են ձերբակալվում նման մեծ քանակությամբ քրեական հեղինակություններ:
Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվեց «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որի վերաբերյալ, սական, պատգամավորները հարցեր չունեին, որովհետև պատգամավորները դահլիճում չէին: Միայն հարց ուներ ուշացումով դահլիճ մուտք գործած ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2012 թվականին Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ուղղաթիռներ, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Եթե ուզում եք՝ կարող եք նույն հաջողությամբ Ալիևին էլ մեր վարչական դատարանում դատի տալ, բայց եթե շատ հարազատ է նա Ձեզ, կարող եք դա չանել»:
Նախևառաջ նման հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի ունիկալ ձևաչափը` ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը և իր շահերը պաշտպանող մի շարք միջազգային փորձագետներ և ատյաներ փորձում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է:
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման թվային միջոցներ: Հաճախորդների կառավարում և սպասարկում, շուկայի ուսումնասիրություն և վաձառքների խթանման նոր եղանակներ:
Հունիսի 20-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ժողովի մասնակիցները ցանկություն հայտնեցին հանդիպել «Ձորագյուղ» կազմակերպությունում` ներկայացնելով իրենց վարպետ-մասնագետներին: Նրանք հիանում էին հումքի որակով և գներով, բայց չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ կամ հնարավորություններ՝ գրեթե բոլորն առաջարկում էին վերցնել հումքը պայմանագրային կարգով, վերամշակել և վերադարձնել «Ձորագյուղ» ԱԿ-ին:
Խոսելը լավ բան է, բայց պիտի գա հասնի, որ ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի, ասի` փակ շուկան չի կարելի էս վիճակի բերել, որ ինչ-որ մեկի կամայականությունը կանխվի՞: Ամեն ինչ իր տեղն ունի, ինչպես ասում են` «хороша ложка к обеду»:
87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Այն ստացել է Paravelo անվանումը:
Հունիսի 16-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նոր Խարբերդ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ոմն Անդոն՝ «Պնդո» մականունով, Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի մոտակայքում հարձակվել է իր վրա, պոկել պարանոցի ոսկյա շղթան և ծեծի ենթարկել իրեն:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում՝ անդրադառնալով «օֆշորային» սկանդալին, մասնավորապես, թե ինչո՞ւ է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեկ տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար այսօր հետախուզում հայտարարվել, ասել է. «Որովհետև ուսումնասիրությունների պրոցես այլ երկրների հետ գրագրությունները շատ դժվար են»:
Պետական մարմինը չպետք է ծիրանի գին հայտարարի ու դրանով սահմանափակի արտադրողի ու մթերողի միջև շուկայական հարաբերությունները: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը:
Այդ ծրագրերն օգնում են մեզ ահաբեկչություններից պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին համայն աշխարհում:
ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հերքեց այն տեղեկությունը, թե Հայաստանում ջրծաղիկի համաճարակ կա:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր ելույթում հիշել էր Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյան շուրջ ստեղծված սկանդալը, ապա հայտարարել. «Այսքանից հետո ի՞նչ ուղերձ է տալիս իշխանությունը, երբ նման հանցագործություններ կատարած մարդուն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է նշանակում»:
Ռուզան Սարյանի խոսքով՝ թանգարանը հրդեհի հետևանքով ոչ մի վնաս չի կրել. «Ոչ մի վնաս չկա ընդհանրապես: Վնասի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, որովհետև թանգարանը վերանորոգման մեջ է, և եթե պատերը ներկելու մասին է խոսքը, առանց այն էլ պետք է ներկվեր»:
Միևնույն ժամանակ սիրիական բանակը սկսել է ազատագրել Դամասկոսի հարավային շրջանները:
67 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
«Գազպրոմը» պետական հիմնարկ է, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ պետական է ու ստացվում է, որ երկու կառավարությունների միջև է տեղի ունեցել այս պայմանագիրը: Իսկ այն պայմանգրերը, որոնք երկու պետությունների կառավարությունների միջև են ընթանում, տեղավորվում են միջպետական փաստաթղթերի անվան տակ ու պետք է քննարկվեն նաև ԱԺ-ում: Ինչո՞ւ այս փաստաթուղթը չի գալիս ԱԺ»: