6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորում. Խելացի Լուծումներ Խելացի Երկրների համար
Ֆորումի նպատակը
6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել իննովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա: Տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացումը, գործարար շրջանակների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների ներգրավումը կապահովի միջոցառման մասնակիցների, հյուրերի և այցելուների բարձրորակը և արդյունավետ շփումը:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2013 բաժիններն են`
- Խելացի երկրների խելացի արտադրանք-Smart production of Smart Countries
- Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման թվային միջոցներ: Հաճախորդների կառավարում և սպասարկում, շուկայի ուսումնասիրություն և վաձառքների խթանման նոր եղանակներ:
- Խելացի երկրների խելացի ենթակառուցվածքներ-Smart Infrastructures of Smart Countries
- Խելացի շենքեր և ազգային ենթակառուցվածքներ, խելացի համայնքներ և նորարար բիզնես միջավայր, տեխնոպարկեր և հատուկ տնտեսական գոտիներ, հարկերի կառավարման համակարգեր և էլեկտրոնային գնումներ:
- Խեացի Երկրների Խելացի Տնտեսություն- գիտելիք, բարեկեցություն և տրանսպորտի համար լուծումներ-Smart Economies of Smart Countries – knowledge, welfare and transportation needs for the future
- Թվային միջոցները կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում:
- Խելացի Երկրների Խելացի Անվտանգություն-Smart Security of Smart Countries
- Նոր անվտանգության համակարգեր, որոնք կպայքարեն կիբերհանցագործությունների դեմ, կպաշտպանեն տվյալները և կապահովեն անվտանգ միջավայր:
- Խելացի երկրների Խելացի Օրենքներ-միասին որոշումների կայացում, մասնակցային գործընթաց, ժողովրդավարություն-Smart Laws of Smart Countries-Inclusion, participation and democracy
- Պետությունը սահմանում է խաղի կանոններ, ընդունում է օրենքներ և կարգեր: Թվային միջոցները ապահովում են մեր ներգրավումը որոշումների կայացման գործընթացին:
- Խելացի Երկրների ԽելացիԿառավարում-Smart Governance of Smart Countries
- Ինչպես պետական էլեկտրոնային ծառայությունները կարող են բարելավել բիզնես միջավայրը և ծառայել իննովացիոն տնտեսության կայացմանը:
Ֆորումի ընթացքում ավելի քան 50 տեղական և արտասահմանյան ընկերություններ և կազմակերպություններ կներկայացնեն իրենցլուծումներն ու առաջաքարկները:
Ի՞նչ է DigiTec Business ֆորումը
- 2 օր անցկացվող միջոցառում
- Միայն կազմակերպությունների ղեկավարների և պետական պաշտոնյաների համար նախատեսված հատուկ միջոցառում, ուր կներկայացվեն գործարար լուծումներ
- DigiTec հետազոտություններ, ինչպես տեխնոլոգիաների ներդրման միջոցով լուծել տվյալ ոլորտին հատուկ խնդիրներ
- «ՏՀՏ-ն առօրյա բիզնեսում» կոնֆերանս, ուր կներկայացվեն ՏՀՏ լուծումների առօրյա կիրառումները բիզնեսի այլ ոլորտներում
- Խորհրդատուներ, որոնք կօգնեն գործարարին գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները
- Նորարար լուծումների գործարար ներկայացումներ
- Մեդիա միջոցառումներ և հանրային իրազեկման հնարավորություններ
- Ցուցադրողներ, որոնք պատրաստ են քննարկել համագործակցության հնարավորություններ գործարար խնդիրների լուծման նպատակով: