Իրանը նախազգուշացում է հղել Պարսից ծոցում գտնվող օտարերկրյա ուժերին
«Պարսից ծոցի անվտանգությունն ու կայունությունը գտնվում են Իրանի վերահսկողության ներքո». այս մասին հայտարարել են Իրանի ռազմածովային ուժերը՝ հստակ ազդանշան հղելով տարածաշրջանում գտնվող օտարերկրյա ուժերին:
«Մնացած ուժերին. փրկեք ձեր տեխնիկայից այն, ինչ դեռ մնացել է, և վերադարձեք տուն, քանի դեռ ժամանակ ունեք, ինչպես նաև կենտրոնացեք սեփական սահմանների պաշտպանության վրա»,-գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին:

