Բաժիններ՝

«Anonymous GTG team» խմբավորումը ՀՀ ոստիկանությանն առաջարկում է իր օգնությունը

«Հետքն» այսօր նամակ է ստացել «Anonymous GTG team»-ի անդամներից, որն ուղղված է ՀՀ ոստիկանությանը:

Հարգելիներս,

կարդալով պարոն Սուքիասյանի` ձեզ ուղղված նամակը և տեսնելով, որ «արդարամիտ» քաղաքացու դեմ քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել` շատ հուզվեցի: Որոշեցի առաջարկել մեր խմբավորման ուժերը տրամադրել իմ արդար հայրենիքի բարգավաճման համար (խնդրում եմ «բարգավաճման» բառը չկապել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. դա ուղղակի հայերեն բառ է):

Եվ ուզում եմ աջակցել մեր երկրի ոստիկանությանը կամ ստրուկտուրային, ով հետախուզում է հայտարարել հարգարժան պարոն Սուքիասյանի դեմ, և մեր անունից հայտարարել, որ մենք, բավական երկար տարիներ կրթություն ստանալով  IT բնագավառում շատ տարբեր երկրներում և ունենալով բազմազան գիտելիքներ ` մի քանի ընկերությունների անունից ձեզ խնդրում ենք մեզ տրամադրել այդ նամակագրության օրիգինալ տարբերակը, և մենք կգտնենք մեր ազգի հերոս պարոն Սուքիասյանի գտնվելու վայրը:

Եթե մեր պետական որևէ մարմին կուզենա մեր աջակցությունը, մենք անձամբ կկապվենք նրանց հետ: «Պետական» շահերը պաշտպանելու համար չենք ներկայանում պաշտոնապես, բայց որպես իրական ապահով Հայաստանի կողմնակիցներ (իրական ապահով Հայաստանի, ոչ թե օֆշորային) խոստանում ենք առաջին հենց հնարավորության դեպքում (ձեր կողմից թույլատրված), աջակցել մաքսիմալ ուժերով և ներկայանալ օրիգինալ պատասխանով:

Սիրով` «Anonymous GTG team»-ի անդամներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս