Բաժիններ՝

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների կողմից սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Սոչիի ծովափնյա հատվածի վրա իրականացված հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

«Ծովային դրոնների հարձակման հետևանքով Սոչիի ծովափնյա հատվածում տուժածների թիվը հասել է 8-ի։ Հինգ մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, ևս երեքին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հարձակման հետևանքով վնասվել են լողափի ենթակառուցվածքները և Սոչիի Պրիմորսկայա առափնյա հատվածին հարակից տարածքը։

Ընդհանուր առամամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սեպտեմբերի 9-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական 448 դրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930