Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի ներկայացրած օրինագիծն ընդունվեց
87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագիծը, ինչպես տեղեկացրել ենք, առաջարկվել է ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի նախաձեռնությամբ: