Հրապարակվել է 2012 թվականին Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զինատեսակների ցուցակը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ուղղաթիռներ, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի սովորական սպառազինության գրանցմանը ներկայացված Ռուսաստանի հաշվետվությունում: Դրանում նշված է, որ 2012 թվականին Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է 8 հարվածային ուղղաթիռ և խոշոր տրամաչափի 18 հրետանային համակարգ:
Բացի այդ, Ադրբեջանին վաճառվել է 200 արձակման սարք և դրանց կից 1000 հրթիռ: Ռուսաստանը ՄԱԿ-ին նաև իրազեկել է այն մասին, որ 2011 թվականին Ադրբեջանին վաճառվել է 4 հարվածային ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլը գրել է, թե Ռուսաստանն օրեր առաջ սկսել է Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի սպառազինության հատկացման գործընթացը: