Արմեն Աշոտյան. Օբամա, Պուտին, Օլանդ` OPO Minsk style
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Նախևառաջ նման հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի ունիկալ ձևաչափը` ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը և իր շահերը պաշտպանող մի շարք միջազգային փորձագետներ և ատյաներ փորձում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է:
2.Արբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է` ոչ միայն գլոբալ էներգետիկ համաշխարհային զարգացումների, էներգիայի նոր աղբյուրների հայտնաբերման պատճառով, այլ նաև, որովհետև Ադրբեջանում իջել են օրգանական վառելիքի` գազի և նավթի արտահանման և մշակման ծավալները:
3. Համանախագահների հայտարարությունը լրացուցիչ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի տարարածաշրջանին` տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պարտադիր պայման համարելով:
4. Այս հայտարարությունը հերթական ահազանգը պետք է լինի Ադրբեջանի իշխանություններին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Հիշենք «Ֆրիդոմ հաուսը»-ի կողմից արձանագրած Ադրբեջանի կտրուկ հետընթացը` քաղաքական և քաղաքացիական իրավունքների տեսակետից»: