Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած
Ֆիլիպինների ափերի մոտ նավում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգ մարդ զոհվել է, 87-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով տեղական առափնյա պահպանությանը։
«Առնվազն հինգ մարդ զոհվել է, իսկ 87-ը համարվում են անհետ կորած այն բանից հետո, երբ լաստանավը հրդեհվել է Ֆիլիպինների Պալավան նահանգի զբոսաշրջային վայրերից մեկի մոտ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Straits Times թերթի կայքում։
Ինչպես նշում է գործակալությունը, ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, երբ M/V June Aster նավը գտնվել է ափից քիչ ավելի քան երկու կիլոմետր հեռավորության վրա։ Ֆրանս Պրեսը, հղում անելով առափնյա պահպանության աշխատակից, կապիտան Նոեմի Կայաբյաբի հայտարարությանը, հավելում է, որ նավում եղել է 134 մարդ։ Ավելի քան 40 մարդ փրկվել է, հավելում է գործակալությունը։

