Հունաստանը պատրաստ է ցանկացած սցենարի Թուրքիայի հետ

Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հարցազրույց է տվել հունական «SKAI» հեռուստառադիոընկերությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ վտանգ չկա, բայց լարվածության հնարավոր սրման դեպքում իրենք բոլոր սցենարներին պատրաստ են։

«Ճգնաժամերի կանխարգելման համար պայմաններ ենք ստեղծում։ Ձգտում ենք խաղաղություն հաստատել»,- նշել է Հունաստանի արտգործնախարարը։

Նա նաև հայտնել է, որ Հունաստանը զգոն է բոլոր հնարավոր իրադարձությունների նկատմամբ ու եթե անհրաժեշտություն լինի, տեղում կմիջամտեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930