Վարդան Այվազյան-Լևոն Զուրաբյան բանավեճը շարունակվում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի միջև ծավալված բանավեճն Ազգային Ժողովում դեռևս շարունակվում է: Թեպետ Վարդան Այվազյանը հնարավորություն ունեցել էր արդեն մեկ անգամ պատասխանելու Լ. Զուրաբյանին, այնուամենայնիվ, նա որոշեց ևս մեկ անգամ անդրադառնալ դրան:

Սակայն Լ. Զուրաբյանն այդ պահին ԱԺ դահլիճում չէր, ուստի Վ. Այվազյանը Արամ Մանուկյանին խնդրեց իր ասածները փոխանցել Լ. Զուրաբյանին: «Լինելով ազատության ջատագով, անկախության հռչակագիրը ներկայացնող, գիտեք, որ ՀՀ-ն ազատ երկիր է` սեփական որոշումներով հանդերձ: Չգիտեմ` ի՞նչ պատվերների շրջանակներում, բայց պահանջում եք, որ պատասխան տամ ԱՄՆ առաջին ատյանի կողմից ինձ տուգանք նշանակած գումարիներ համար: Ես փակել էի այս էջը: Եթե որևէ մեկդ ցանկություն կունենա ուղիղ եթերով, դատարանով հարցեր տալ` պատրաստ եմ ցանկացած բանավեճի` ցանկացած ֆորմատով: Ուղիղ ասեք, ոչ թե հետևից խոսեք: Պատրաստ եմ անդրադառնալ սրան, չնայած ասում եմ` փակել էի ինձ համար այս էջը»:

Շարունակելով՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բոլորին էլ նույն հաջողությամբ կարելի է դատի տալ. «Եթե ուզում եք՝ կարող եք նույն հաջողությամբ Ալիևին էլ մեր վարչական դատարանում դատի տալ, բայց եթե շատ հարազատ է նա Ձեզ, կարող եք դա չանել»:

Տեսանյութեր

Լրահոս