Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ
ԱՄՆ-ը, եթե դեմոկրատները հաղթեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, կդառնա կոմունիստական երկիր, սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք իրենց անվանում են ժողովրդավարական սոցիալիստներ, բայց իրականում կոմունիստներ են։ Նրանք սոցիալիստներ չեն․ նրանք արդեն վաղուց շատ հեռու են անցել սոցիալիզմի սահմաններից։ Հիշեք, «Երկրի վիճակի մասին» վերջին ուղերձի ժամանակ ես ասացի. «Մեր երկիրը երբեք չի լինի սոցիալիստական»։ Ես իրավացի էի։ Այն կդառնա կոմունիստական երկիր, եթե նրանք հաղթեն»,– ասել է Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում։
Միևնույն ժամանակ Թրամփը խոստացել է հաղթել կոմունիզմին։

