Բաժիններ՝

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

Իրանական հարվածների հետևանքով Հորդանանի Մուվաֆֆաք Սալթի ռազմակայանում ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռ է վնասվել։ Այդ մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Դրանց տեղեկություններով՝ մոտ ութ F-15 կործանիչ թեթև վնասվել է, սակայն դրանք կրկին շահագործման են հանձնվել։

Անանունության սկզբունքով տեղեկությունը հայտնած աղբյուրները հայտնել են, որ հարվածներից վնասվել է նաև A-10 Thunderbolt գրոհիչ ինքնաթիռը, որը հայտնի է «Warthog» անվամբ։ Ինքնաթիռը կորցրել է թևերից մեկը։

Հորդանանում Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ քաղաքացիների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ երեքշաբթի ամերիկյան ուժերը հարվածել էին իրանական հինգ տանկերների՝ ի պատասխան Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավին հասցված հարվածի։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր ութ տանկերների և երկու ռազմանավերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին՝ ներառյալ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանը։

CBS News-ի տեղեկություններով՝ Հորդանանում տեղակայված ամերիկյան ուժերը իրանական հարվածներից պաշտպանվելու համար արձակել են ավելի քան 30 Patriot հրթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930