Կոլեկտիվ Արևմուտքը փորձում է աշխարհը հասցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին. Մեդվեդև
Կոլեկտիվ Արևմուտքը նպատակաուղղված կերպով փորձում է աշխարհը կանգնեցնել միջուկային ապոկալիպսիսի եզրին, «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նշել է Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գիտակցում է իր պատասխանատվությունը մարդկության ճակատագրի համար և ձգտում է կանխել գլոբալ աղետը, սակայն համբերությունն անսահման չէ:

