Բաժիններ՝

Բրիտանացիները ստեղծել են թռչող հեծանիվ (տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ բրիտանացի գյուտարարներ 37-ամյա Ջոն Ֆորդոնը և 42-ամյա Յանիկ Ռիդը հայտարարել են, որ ոգեշնչվելով (առաջին ինքնաթիռը ստեղծող) Ռայտ եղբայրներից, ստեղծել են իրական թռչող հեծանիվ, որը ստացել է Paravelo անվանումը:

Հեղինակների մտահղացմամբ՝ մոտ ապագայում մարդիկ կկարողանան դրանով հասնել իրենց աշխատավայրեր: Paravelo-ն հեծանիվի ու աերոպլանի խառնուրդ է, այն ունի երեք անիվ, պրոպելլեր, շարժիչ, պարաշյուտ, GPS նավիգացիա:

Paravelo-ն կարող է բարձրանալ 1.2 կիլոմետր և զարգացնել մինչև 40 կմ/ժամ արագություն: Ընթացքի առավելագույն պաշարը կազմում է երեք ժամ: Այն արդեն իսկ հավանության է արժանացել բնապահպանների կողմից:

Paravelo-ն այսօր թանկարժեք է՝ 10.000 ֆունտ սթեռլինգ (մոտ 15.000 դոլար)՝ որպես ընտանեկան փոքր ավտոմեքենա: Ընդ որում, այն առավել հարմարավետ է, քանի որ կարող է հավաքվել և պահվել գրասենյակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս