Թուրքիայի ռազմական արտադրանքը ցուցադրվում է Եգիպտոսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան Եգիպտոսի Էլ Ալամեյն քաղաքում մասնակցում է միջազգային ավիացիոն ցուցահանդեսին։ Թուրքիան ներկայացնում է իր արտադրած հակաօդային պաշտպանության համակարգերը և զենքի-զինամթերքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներկայացվել են թուրքական «TOLGA» կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը, դիպուկահար և հետևակի/գրոհային հրացաններ, 60մմ և 81մմ ականանետեր, 105մմ և 155մմ հաուբիցներ և տանկեր։

Նշվում է, որ Եգիպտոսը քայլեր է ձեռնարկում ռազմարդյունաբերության մեջ Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930