Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram ալիքում։

Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։

Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքի ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ ընդգծելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան–Հայաստան հարաբերությունների կարևորությունը։

Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930