Բաժիններ՝

Վրաստանում ստորգետնյա թաքստոցների գործով ձերբակալվել է 9 մարդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սամեգրելոյի շրջանում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցների գործով, որոնցում գտնվել են զենք, թմրանյութեր ու մարդկանց կտտանքների ենթարկելու տեսանյութեր (ինչպես նաև Միխեիլ Սաակաշվիլիի «սև ցուցակը») ձերբակալվել է 9 մարդ:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին. «Հետաքննության արդյունքում այս գիշեր մենք ձերբակալել ենք 9 մարդու: Նրանցից երկուսը կամ երեքը (ՆԳՆ-ի) գործող աշխատակիցներ են, մեկը Պաշտպանության նախարարության աշխատակից է, երկուսը նախկին ոստիկաններ են, իսկ մեկը՝ կներեք, բանտարկյալներին անձամբ բռնաբարողն է»:

Գարիբաշվիլին հավելել է, որ ներկա պահին ձերբակալվածները հանդիսանում են կասկածյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս