Տվյալների հավաքումն օգնել է 2001 թվականից կանխել ավելի քան 50 ահաբեկչություն. Քեյթ Ալեքսանդեր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների ու ինտերնետային ակտիվության մասին տվյալների հավաքումն ամերիկյան հատուկ ծառայություններին հնարավորություն է տվել կանխել ավելի քան 50 ահաբեկչություն՝ սկսած 2001 թվականից:
Այս մասին ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովում անցկացված բաց լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քեյթ Ալեքսանդերը.
«Այդ ծրագրերն օգնում են մեզ ահաբեկչություններից պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին համայն աշխարհում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ից կանխվել է ավելի քան 50 հարձակում: Այդ ծրագրերը չեն խախտում մասնավոր կյանքի մասին քաղաքացիների իրավունքները, դրանք իրագործվում են խիստ վերահսկողության ներքո»: