ԱՄՆ-ը կարող է hարվածել Իրանին միջnւկային օբյեկտում ակտիվության պատճառով․ Թրամփ
Վաշինգտոնը կարող է «ուժեղ հարված» հասցնել Իրանին Նաթանզի մոտակայքում ենթադրյալ նոր միջուկային օբյեկտում ակտիվության շարունակման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Դալասում ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, որն անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին, հաղորոդւմ է ՏԱՍՍ-ը։
«Մենք փոքր ակտիվություն ենք նկատում Քիրք լեռան վրա։ Ես Իրանին խորհուրդ կտայի նենգություն չանել, որովհետև ստիպված կլինենք շատ ուժեղ հարված հասցնել նրանց։ Մենք ընտրության հնարավորություն չունենք», – ասել է Թրամփը։
Ամերիկյան առաջնորդը ենթադրել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել անմիջապես Քիրք լեռանը։
«Ինչ-որ մեկն ասաց, որ օբյեկտում փոքր ակտիվություն է նկատվում։ Հնարավոր է, ստիպված լինենք հարված հասցնել նաև այնտեղ», – հավելել է նա»:

