Թրամփն ինքն իրեն ներկայացրել է որպես «Ամենամեծագույնը»` The Greatest 

Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահների սեփական վարկանիշային աղյուսակը, որտեղ ինքն իրեն առանձնացրել է միջնամասից բարձր գտնվող հատուկ՝ «Ամենամեծագույնը» (The Greatest) կատեգորիայում։

Աղյուսակը բաղկացած է վեց հիմնական կատեգորիաներից («ամենամեծագույնը», «մեծ», «մեծին մոտ», «միջին», «միջինից ցածր» և «ձախողված»)։

«Ամենամեծագույնը» կատեգորիայում տեղ է գտել բացառապես հենց ինքը՝ Թրամփը։

«Մեծ» նախագահների շարքում են ներառվել Աբրահամ Լինքոլնը, Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Ռուզվելտը։

«Ձախողվածների» թվում Թրամփը ներառել է Ջո Բայդենին, Բարաք Օբամային և Ջիմի Քարթերին։

Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցներն ու փորձագետները, այս ցանկը հիմնված է եղել Life ամսագրի դեռևս 1948 թվականին հրապարակված պատմական վարկանիշային աղյուսակի վրա (որտեղ հետագայում ավելացվել են նոր դեմքեր և Թրամփի կողմից ստեղծված վերին կատեգորիան), իսկ դրա հրապարակումը պատասխան էր CNN-ի այն տեսանյութին, որտեղ ներկայացվում էր հանրապետականների շրջանում անցկացված հարցման արդյունքը (ըստ որի՝ հանրապետական ընտրողների մեծամասնությունը նրան ավելի բարձր է գնահատում, քան, օրինակ, Ռոնալդ Ռեգանին կամ Աբրահամ Լինքոլնին)։

Պատմաբաններն ու քաղաքագետները, մինչդեռ, հակառակ կարծիքին են. մասնագիտական հարցումներում (օրինակ՝ Presidential Greatness Project կամ Սիենայի համալսարանի հետազոտություններում) Թրամփը հաճախ հայտնվում է ցուցակների վերջին հորիզոնականներում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930