Գերատեսչության տվյալներով՝ վերջին 8 ամսվա ընթացքում Գերմանիայից Սիրիա է մեկնել մոտ 60 մարդ, որոնցից 20-ը ներկայումս արդեն իսկ վերադարձել է:
Պարույր Հայրիկյանն իր դեմ կատարած մահափորձի գործով դատական նիստի ընթացքում մի քանի հարց ուղղեց գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանին: Նա հարցրեց՝ արդյոք վերջինս նախորդ տարի եղե՞լ է Սանկտ Պետերբուրգում: Ի պատասխան, Վարդան Սեդրակյանն ասաց, որ 2012-ին այնտեղ չի եղել՝ հավելելով, որ դա շատ հեշտ է ստւգել փաստաթղթերով: Իր մյուս հարցերը Պարույր Հայրիկյանը չհնչեցրեց:
Ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ երեսպատման աշխատանքները կատարող մեծահարուստը, հավանաբար ձեռք բերելով ՀՀ և ԼՂՀ պետական ու հոգևոր առանձին այրերի ներքին համաձայնությունները (ինչպես 2011 թ. ամռանը, առանց որի չէր կարող սալիկապատում իրականացվեր), 2012 թ. դեկտեմբերին, նորից սկսել է պատմական պարիսպների պատմության ոչնչացումը` սալիկապատման-ձևափոխման միջոցով մերօրյա բիզնես-օբյեկտի ցանկապատ դարձնելու աշխատանքները:
Զորավարժություններին մասնակցել է 1065 մարդ, որոնցից 540-ը՝ թուրք զինվորականներ են:
Այն տեղակայված է ապակյա ցուցասրահում, իսկ նրա պտույտին հետևել են տեսախցիկները, որոնք վկայել են, որ այդ ընթացքում ոչ ոք չի դիպչել նրան:
Խնդիրն, իհարկե Դավիթ Հարությունյանի անձը չէ, ոչ էլ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության այլ անդամներինը: Խնդիրն այն Հայաստանն է, որն այդ պատգամավորները ներկայացնում են ԵԽ ԽՎ-ում: Իսկ այդ Հայաստանում գնվում է գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ իշխանությունը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության և գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:
Ջրամատակարարման շարունակական բարելավման պարագայում, համակարգում տարեցտարի նվազում է ինչպես ջրառն աղբյուրներից (ինչի մասին արդեն քանիցս գրվել է), այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառումը:
Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները և հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:
Դա անհրաժեշտ չէ նրա համար, որ Սաակաշվիլին չլինի նախագահ:
Հունիսի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ:
Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում պատմել էր նաև, որ ինքն ու մյուս ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը չէին որոշել, որ Հայրիկյանին պետք է վախեցնել հենց հունվարի 31-ին. «Հարմար պահ պետք է լիներ՝ նոր աներ»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության:
Թուրք զինվորականների գնահատմամբ՝ չինական ԶՀՀ-ներն ամբողջովին բավարարում են Թուրքիայի տեխնիկական պահանջները, իսկ դրանց արժեքն էականորեն ցածր է արտասահմանյան համարժեքներից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ:
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Սայադ Կարապետյանն, իր զինակից ընկերոջ կատակը չհանդուրժելով, բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Թադևոսյանի նկատմամբ, որի համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին հոսպիտալից դեռևս դուրս չեն գրել:
Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ:
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Հավանաբար բոլորս ենք հասկանում այն, որ այդ զինապահեստներում չեն եղել տեսանյութեր
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ըստ նրա՝ ավիացիոն խնդիրները մարտ-ապրիլին լրջորեն նվազեցրել էին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան և առնվազն 20%-ով պակասեցրել նախագծերի իրականացումը: Անցած ամառվա համեմատ, երբ «Արմավիան» գործում էր, այս տարի ամռանը ավիատոմսերի 20% և ավելի թանկացում կա:
Ռուսաստանն Ադրբեջանին այնպիսի զենք է վաճառում, որն ուղղված է, առաջին հերթին, Հայաստանի սահմանային անվտանգությանը, հետո այդ երկրի ԱԽ քարտուղարը գալիս է Հայաստան ու ՀՀ նախագահի հետ քննարկում «պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման» մասին հարցեր:
Հունիսի 25-26-ին տեղի է ունենալու Ժնևյան բանակցությունների 24-րդ փուլը:
Արդեն որքան ժամանակ է՝ ուսանողները սպասում են, թե վերջապես երբ պետք է ասպիրանտուրա ընդունվելու համար Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից ընդունվեն իսպաներեն DELE քննության՝ որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները:
Նա հավելել է, որ ժողովուրդը քաջ գիտե, թե որտեղից էր բխում նման վտանգ:
Հունիսի 22-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
«Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին` կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:
Ջրհեղեղից տուժած տարածքից տարհանվել է 34.000 մարդ, ևս 50.000 մարդ դեռ շարունակում է գտնվել տուժած շրջաններում:
Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների բնակիչները փորձում են փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Ոստիկանները գյուղացիներին ճանապարհը փակել չեն թողնում, իսկ հավաքված գյուղացիները պահանջում են գյուղնախարարի հետ հանդիպում: