Հին եգիպտական աստծու արձանիկը սկսել է ինքնուրույն շարժվել թանգարանում (տեսանյութ)
Manchester Evening News թերթի փոխանցմամբ՝ մ.թ.ա մոտ 1800 տարի առաջ Եգիպտոսում պատրաստված Օզիրիս (անդրշիրիմյան կյանքի ու վերածննդի) ատծու ոչ մեծ արձանիկը փակուղու առաջ է կանգնեցրել Մանչեսթերի համալսարանի աշխատակիցներին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ թանգարանում տեղադրված Օզիրիսի փայտե արձանիկն ինքնուրույն շրջվել է 180 աստիճանով: Այն տեղակայված է ապակյա ցուցասրահում, իսկ նրա պտույտին հետևել են տեսախցիկները, որոնք վկայել են, որ այդ ընթացքում ոչ ոք չի դիպչել նրան:
Կադրերի արագացման դեպքում երևում է, թե ինչպես է արձանը դանդաղ, սակայն անշեղորեն պտտվում իր առանցքի շուրջ: Մասնագետները չեն կարողանում բացատրել այդ գործընթացը և հուսահատ վիճակում պատրաստ են դա շաղկապել «փարավոնների անեծքի» հետ:
Մոտ 25 սանտիմետր բարձրությամբ Նեբ-Սենու անվանմամբ այդ արձանիկը Եգիպտոսում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է փարավոններից մեկի դամբարանում: Այն Մանչեսթերի թանգարանում է հայտնվել 1933 թվականին: