
Ստորգետնյա զինապահեստները ստեղծվել են իմ հանձնարարականով. Սաակաշվիլի

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ողջ երկրում զենքի թաքստոցները (պահեստները) ստեղծվել են իր հանձնարարականով:
Սրանից առաջ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել էր, որ երկրի արևմուտքում հայտնաբերվել են ստորգետնյա թաքստոցներ, որոնցում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրանյութ և կտտանքների մասին պատմող տեսանյութեր (Սաակաշվիլիի «սև ցուցակը»):
Դրա հետ կապված՝ Սաակաշվիլին հայտարարել է. «Ես թույլատրել եմ այդ թաքստոցների ստեղծումը, քանի որ նոր ագրեսիայի պայմաններում մենք չպետք է մնանք անպաշտպան, ինչպես որ 2008 թվականին էր՝ ողջ երկում այն ենթակառուցվածքով:
Դրա համար էլ այն, որ ստեղծվել են զինապահեստներ, որևէ նոր բան չի պարունակում ո՛չ ինձ, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ՊՆ-ի համար: Հավանաբար բոլորս ենք հասկանում այն, որ այդ զինապահեստներում չեն եղել տեսանյութեր»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ իրավապահ մարմինների կողմից կտտանքների ենթարկելն ու ծաղրական վերաբերմունքի արժանացնելը չեն կրել զանգվածային բնույթ: Նա չի բացառել, որ ինչ-որ մեկը զբաղվել է ինքնագործունեությամբ՝ կատարելով հանցավոր գործողություններ, ինչի համար էլ պետք է պատժվի: