Թուրքիայում ավարտվել են «Անատոլիական արծիվ 2013/2» ռազմաօդային զորավարժությունները (տեսանյութ)

Թուրքիայի զինված ուժերի պաշտոնական կայքի (www.tsk.tr/) փոխանցմամբ՝ հունիսի 10-21-ին Թուրքիայի Քոնյա նահանգում անցկացվել են միջազգային ռազմաօդային զորավարժություններ՝ «Անատոլիական արծիվ» 2013/2 ուսումնական:

Դրանց մասնակցել են ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զինվորական անձնակազմն ու տեխնիկան: Զորավարժություններում ընդգրկվել է ԱՄԷ-ի 6 միավոր F-16 կործանիչ և Սաուդյան Արաբիայի 8 միավոր F-15 մարտական ինքնաթիռ:

Թուրքիան զորավարժությանը հատկացրել է F-4E2020 տիպի 8 ինքնաթիռ, F-16 տիպի 27 կործանիչ, և մեկական KC-135 լիցքավորիչ ինքնաթիռ ու CN-235 և C-130 ինքնաթիռներ: Զորավարժություններին մասնակցել է 1065 մարդ, որոնցից 540-ը՝ թուրք զինվորականներ են:

 

Տեսանյութեր

Լրահոս