ԵԽ ԽՎ-ում այսօր քննարկվել է նաև Բյուրոյի զեկույցը, որտեղ հատուկ տողով շնորհակալություն է հայտնվում Հայաստանի կառավարությանը՝ Վեհաժողովի պալատին պատուհանների ապակիների նվիրաբերության համար:
ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը միանշանակ հերքեց այս տեղեկությունը. «Ես ինքս «ՀայՌուսգազարդի» աշխատակից եմ, ինձ նման բան չի ասվել»:
Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով հունիսի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Կորուստների մեծ մասը բաժին է ընկել Հաքքարի, Վան, Շըրնաք, Դիարբեքիր, Էլյազըղ, Բինգյոլ նահանգներին:
Հունիսի 24-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 1947 թ. ծնված Գ. Ֆայդոյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:
Դրամաշնորհը տրամադրվում է մարդկային կապիտալի որակի մեծացման և աշխատուժի զարգացման համար:
«Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Կայքին հաջողվել է պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը՝ ընդամենն ասել է. «Դե, ինչ ասեմ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված` մի խումբ քաղաքացիներ մտադիր էին այսօր ՀՖՖ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման իր ելույթում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևոր շեշտադրում կատարեց` նշելով, որ ՏՏ ոլորտում իրավիճակն էականորեն փոխվել է: «Իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ եթե 6 տարի առաջ մենք 80%-ն արտահանում էինք, իսկ 20%-ը տեղական շուկայում էր, ապա ներկայումս 60%-ն ենք արտահանում, և 40%-ն է տեղական շուկան է»,- ասել էր Կ. Վարդանյանը:
168.am-ը փորձեց դեսպանատնից մեկնաբանություն ստանալ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ժամանակ ԱՄՆ դեսպանի ելույթի, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն ուղղված կոչի մասին: ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ չեն ցանկանում մեկնաբանել դեսպանի ելույթը: «Այս պահին որևէ բան, բացի նրանից, ինչ դեսպանն ասել է՝ չենք կարող ավելացնել»,- ասաց Թ. Ջահուկյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Միչուրին, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սևանի փողոցների, Տիգրան Մեծի պող. նրբանցքների և 40-ից բարձր համարների, Գլինկա 1-25, Երկաթգծի 1, Արշակունյաց 17-51, 22-34 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Վերջին շրջանում բավական ակտիվացել են Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական զարգացումները: Անցած շաբաթ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, նոր հանգամանքներ բացահայտվեցին հայ-ռուսական գազային, ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններում:
Տիկին Բախշյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում թիվ 1 մանկապարտեզն արդեն գոյություն չունի, որովհետև այն չի գործում: «Այստեղ վտանգավորն այն է, որ մութ գործարքների հետևանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը՝ շրջանցելով ՀՀ օրենքները՝ չնայած 2011 թվականին գործող քաղաքապետի հավաստիացումներին»,- ասված է նամակում:
«Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը սառեցրել է անդամակցությունը ՀԱԿ դաշինքի հետ ու առայժմ չի մասնակցի իրենց հանդիպումներին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ես դեռ չեմ ճշտել, բայց Վարդան Սեդրակյանին ընդամենը 1-2 տարվա ծանոթ Ռուսաստանի քաղաքացին փոխանցել է 100 հազար դոլար: Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ են այդպիսի թեթևությամբ վերաբերվում այդ 100 հազար դոլարին: Այդ մասն ինձ համար իսկապես անհասկանալի է: Դուք դժվար թե գտնեք աշխարհում մարդու, ով երկու տարվա կիսատ-պռատ ծանոթին 100 հազար դոլար կտա հենց այնպես:
Հունիսի 24-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 10-1/3 հասցեում գտնվող «Ռաֆ-Էլիտ» ՍՊԸ-ի պահեստի տարածքում օձ է նկատվել:
2013թ. հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
Անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել հակաահաբեկչական միջոցների և անհատական տվյալների պաշտպանության միջև:
Եվրասիական մաքսային միությանը անդամակցելուն։ GALLUP International Association-ի անցկացրած հարցումներով՝ այդ գաղափարին դեմ է եղել բնակչության ընդամենը 4%-ը, ևս 26%-ը նշել է, որ անտարբեր է։
Այս մասին այսօր Դամասկոսում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն և նրա կին Մարին այցելել են Վան:
Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին` Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր «բարեկարգման» նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով:
EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան և հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է, որ դիմել է EBRD-ին վարկի համար:
Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հունիսի 24-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Զինվորական դատախազություն մեղադրանքը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի համատեղ տարածած այսօրվա հայտարարությունում:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ոչ թե սոցիոլոգիական հերթական հարցման արդյունքները հրապարակելու, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանին և արքապիսկոպոս Նավասարդ Կճոյանին օֆշորային սկանդալից փրկելու համար։
Չնայած գյուղացիների պահանջին, այդպես էլ Սերգո Կարապետյանը չհանդիպեց նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Սակայն վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին: