Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործության 7 սկզբունքները

mediamax.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները և հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:

Ռուբեն Վարդանյանը նաև ձևակերպել է իր բարեգործական գործունեության 7 հիմնական սկզբունքները.

  • ծրագրերի երկարաժամկետությունը;
  • ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը;
  •  կոլեգիալություն և ինտերնացիոնալիզմ;
  • հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն;
  • տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը;
  • ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են;
  • ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ:

Սկզբունքների մասին Ռուբեն Վարդանյանն առավել մանրամասն պատմել է հարցազրույցում, որը հասանելի է այստեղ.

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս