Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանում կարող է բարձրացվել Սաակաշվիլիի իմփիչմենթի հարցը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության («Վրացական երազանք» դաշինք) պատգամավոր Գիյա Ժորժոլիանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ սկսելու է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իմփիչմենթ հայտնելու (պաշտոնանկ անելու) ընթացակարգը.
«Կարծում եմ, որ կան ավելի քան բավարար պատճառներ նրա համար, որ խորհրդարանում սկսվի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը: Ես՝ որպես խորհրդարանի ներկայացուցիչ, համապատասխան գործողությունը կսկսեմ չորեքշաբթիից: Հուսով եմ, որ խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնությունը կաջակցի այդ նախաձեռնությանը:
Դա անհրաժեշտ չէ նրա համար, որ Սաակաշվիլին չլինի նախագահ: Դա առանց այդ էլ տեղի կունենա հոկտեմբերին: Դա անհրաժեշտ է նրա համար, որ հասարակությունն ամբողջովին գիտակցի երկրի համար հանցավոր վարչակարգի գործողությունների կործանարար բնույթը»: