Բաժիններ՝

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 6500 մարդ (տեսանյութ)

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հյուսիսում գրանցված ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 6500 մարդ: Ջրհեղեղի պատճառ են հանդիսացել երկրի հյուսիսային նահանգներում գրանցված տևական անձրևները, որոնք առաջացրել են նաև ուժեղ փլուզումներ:

Ջրհեղեղից տուժած տարածքից տարհանվել է 34.000 մարդ, ևս 50.000 մարդ դեռ շարունակում է գտնվել տուժած շրջաններում: Իշխանությունները մտահոգ են, որ զոհերի քանակը կարող է աճել: Փրկարարական աշխատանքներում, բուն փրկարարներից բացի, ներգրավված են նաև հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև մարտական ուղղաթիռներ:

Հնդկաստանի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է զոհվածների ու տուժածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու պլանի մասին: Զոհվածների հարազատները կստանան 200.000 ռուփի (3400 դոլար), իսկ տուժածների հարազատները՝ 50.000 ռուփի (840) դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս