
Ծիրանի իրացման խնդիրների պատճառով գյուղացիները փորձում են փակել միպետական ավտոճանապարհը (լուսանկարներ)

alttv.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների բնակիչները փորձում են փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Ոստիկանները գյուղացիներին ճանապարհը փակել չեն թողնում, իսկ հավաքված գյուղացիները պահանջում են գյուղնախարարի հետ հանդիպում:
Խնդիրը նրանում է, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել ծիրանի առատ բերքը: Մասնավոր ընկերությունների հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում ծիրանը թափվում է ծառերի տակ, գյուղացիներն էլ կանգնել են փաստի առաջ: Ըստ գյուղացիների, մասնավոր գնորդը, առիթից օգտվելով, իր գինն է թելադրում, որը չի գոհացնում այգետերերին: Գնորդը ծիրանի 13 կգ-անոց արկղը գյուղացուց գնում է 1500-2000 դրամով:
Ճանապարհին հավաքված գյուղացիներն արդեն 4 ժամ է սպասում են, իսկ գյուղնախարարությունից ոչ ոք չկա:
Իրադարձությունների զարգացման մասին ավելի ուշ: