Վրացական պատվիրակությունը բանակցելու նպատակով մեկնել է Ժնև

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական պատվիրակությունը բանակցելու նպատակով մեկնել է Ժնև: Վրացական պատվիրակությունը գլխավորում է առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Հունիսի 25-26-ին տեղի է ունենալու Ժնևյան բանակցությունների 24-րդ փուլը: Բանակցություններին մասնակցելու է նաև Աբխազիայի ինքնավար հանրապետության վարչապետի պաշտոնակատար Վախթանգ Կոլբայան:

Ժնևյան բանակցություններն անցկացվում են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930