Երբ եկա քաղաքականություն, կար ինձ վերացնելու վտանգ. Բիձինա Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, գալով քաղաքականություն, զոհաբերել է իրեն, քանի որ գոյություն է ունեցել իրեն վերացնելու վտանգ.
«Երբ ես եկա քաղաքականություն, ես զոհաբերեցի ինձ ուղիղ իմաստով, քանի որ գոյություն ուներ ինձ վերացնելու վտանգ: Դուք քաջ գիտեք, թե երբ և ուր եկա ես: Մենք ոչ ոքի չենք տա ապակայունացման իրավունք»:
Նա հավելել է, որ ժողովուրդը քաջ գիտե, թե որտեղից էր բխում նման վտանգ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում հայտնաբերվել էր ստորգետնյա թաքստոց, որտեղ գտնվել էին մեծ քանակությամբ զենքեր և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «սև ցուցակը»: