
Ամենայն հավանականությամբ Արտակ Բուդաղյանը հոսպիտալից դուրս կգրվի այս շաբաթ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին հոսպիտալից դեռևս դուրս չեն գրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նրա փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ Արտակ Բուդաղյանը հոսպիտալից դուրս կգրվի այս շաբաթ:
Արամ Ասատուրյանի խոսքով՝ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը բավարար է: