Դեպքի մասին օդաչուն զեկույց է ներկայացրել NASA` նշելով. «Խնդրի վերացման պահը ճշգրիտ համընկավ բջջային հեռախոսի անջատման հետ»։ Հեռախոսն անջատելուց հետո այլևս խնդիրներ չեն առաջացել, և ինքնաթիռը փափուկ վայրէջք է կատարել նշանակման վայրում։
Ռուսաստանի Դաշնության վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1.6%-ով։ Աճի տեմպը 3 անգամ ցածր է 2012 թվականի աճի տեմպից (2012թ. առաջին եռամսյակում ՌԴ տնտեսությունն աճել էր 4.8%-ով)։
Հայաստանին` ռուսական կախվածությունից ազատվելու և եվրոպական կառույցներին ավելի ազատ և անկաշկանդ ինտեգրվելու համար, արևմտյան գործընկերների կողմից խոստացվել է որոշակի ֆինանսական աջակցություն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի վերջին ասուլիսից հետո որոշակի ակտիվություն է սկսվել «Հայ ազգային Կոնգրես» դաշինքը պահպանել ցանկացող քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում:
Վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի հետ:
Կարծում եմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը Հայաստանի ապագայի բանալին է: Հայաստանն ունի հզոր մարդկային ներուժ, ինժեներական հզոր միտք, որը գալիս է դեռևս Խորհրդային տարիներից:
Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի:
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Hyundai» մակնիշի՝ 33 OP 387 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում:
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 միլիարդ 799.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Եռամսյակի սկզբում դրանց ծավալը 1 միլիարդ 631.2 միլիոն դոլար էր։
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մայիսի 23-ին ժամը 18:00-ին` խորհրդարանում, կկազմակերպվի գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված քննարկում:
Ի՞նչ ցույց տվեցին հերթական անգամ այս փառապանծ չընտրությունները, գցում ես ինչ-որ թուղթ, երեկոյան քեզ թիվ են հայտարարում ու ասում են` «լյոխ լավա»:
Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել էր, որ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությունում բռնկված հրդեհի հետևանքով օդի աղտոտվածության մակարդակի տվյալները ավելի ուշ կներկայացվեն հանրությանը:
Մայիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին:
Մայիսի 17-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում տեղատարափ անձրևների հետևանաքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:
Բոլոր գյուղերը, ամբողջ Հայաստանը շուտով դառնալու է թեժ, վառվող բոց` մեր չընտրված իշխանության համար, և իրենք չեն հասցնելու վազվզել հայ ժողովրդի, հայ գյուղացու վառած բոցը հանգցնելու համար:
Մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր դիրքերում այսքան երկար տարիներ շարունակ պահպանվել ոչ այն պատճառով, որ հզոր է եղել, այլ այն պատճառով, որ մինչ այժմ գործող ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, գործել են սխալ և անկազմակերպ:
Զառա ջան, հաշվի առնելով, որ ես էլ եմ ՀՀԿ-ական, իմ ներկայությամբ «հանրապետական խուժանը» կամ քո գործընկերոջ պատգամավորը դիմում ես «Սասի Արտակ», ես չեմ կարծում, որ դա կոռեկտ է:
Մայիսի 17-ին, ժամը 15.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանն ասում է, որ Հայաստանում աշխատելն անհնարին է դառնում, և ինքն անձամբ մտածում է բիզնեսը տեղափոխել Ռուսաստան։ Ու որ իր նման բազում գործարարներ կան…
ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, այսօրվա որոշմամբ մերժել է Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքնարժեքով հատկացված ավելի քան 200 միլիոն դրամի արժողության պարարտանյութերի և դեղորայքի գումարը գյուղացիներն այլևս ստիպված չեն լինելու վճարել:
Գիտե՞ք, մենք մուրացկան չենք… մենք որ կռվում էինք, այս երկրի համար չէինք կռվում, այսպիսի Հայաստանի համար չէինք մարտնչում ու արյուն թափում, մեր պատկերացրած ազատ-անկախ Հայաստանը այսպիսին չէ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կադաստրի դաշնային ծառայության ղեկավար Նատալյա Անտիպինային:
Kildim բավականին սուր հումորով մուլտֆիլմերի շարքը, որի առաջին սերիաները սկսեցին ստեղծվել մոտ 2 տարի առաջ, սկզբում նախատեսված էր ցուցադրել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, սակայն դրանց բովանդակությունը հաշվի առնելով՝ այն այդպել էլ Հ1-ով չցուցադրվեց:
Այսօր ժամը 00:30-ի սահմաններում Քանաքեռ ՀէԿ 4/1 շենքի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի` 96 DQ 096 համարանիշի ավտոմեքենան, Ադոնցի փողոցով ընթանալիս թիվ 14/2 հասցեի դիմաց ավտոմեքենայով բախվել է շրջադարձային հատվածում գտնվող կրպակին:
Երեխաներից Մետաքսյայի խնամքը հանձնվել է հորը, իսկ Գուրգենի խնամքը` մորը: Ամուսնալուծության պահից մայրը արգելեց Գուրգենի հետ շփվել:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 17-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.24 դրամ։ Ամերիկյան արժույթը թանկացել է 0.18%-ով կամ 0.74 դրամով։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 4.4 միլիոն դոլար։
Հնարավոր է` եղել են ինչ-որ այլ շահեր, որի արդյունքում տեղի ունեցավ նմանատիպ, այսպես ասեմ, ապակողմնորոշող գործունեություն ՀԱԿ-ի կողմից, ես դա չեմ կարող այլևս բացառել:
2013թ. մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ևս մեկ դեպք:
Մայիսի 17-ին, ժամը 16.41-ին Արտենիի և 16.50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները: