Բաժիններ՝

«Վալեքս գրուպը» Արցախում օտարել է 6 գյուղ և թալանում է մեր ընդերքը. բնապահպան ակտիվիստ

«Ես գալիս եմ Բյուրականից, որտեղ Աղվան Հովսեփյանը ՀԷԿ է կառուցում, որտեղ ամբողջ գյուղը կանգնած է ոտքի և պատրաստ են, իրենց բառերն եմ ասում, մեռնել, բայց չթողնել, որ այդ ՀԷԿ կառուցվի»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ով մասնակցում էր Նախախորհրդարան քաղաքացիական շարժման հանրահավաքին:

Անցնելով այլ քաղաքացիական խնդիրների` ակտիվիստն անդրադարձավ այս օրերին Ազատության հրապարակում բողոքի ցույց անող ազատամարտիկներին:

«Դատապարտված է այն իշխանությունը, ում ազատամարտիկները նստացույց են անում»,- հայտարարեց նա:

Ե.Ներսիսյանը նշեց, որ Հայաստանում բնապահպանական խնդիրները, որոնք գլխավորապես հանքերի և ՀԷԿ-երի հետ են կապված, շատ են և թվարկեց այն բնակավայրերի անունները, որտեղ դրանք առկա են` Բյուրական գյուղ, Քաջարան, Գետահովիտ, Ուջան:

«Բոլոր գյուղերը, ամբողջ Հայաստանը շուտով դառնալու է թեժ, վառվող բոց` մեր չընտրված իշխանության համար, և իրենք չեն հասցնելու վազվզել հայ ժողովրդի, հայ գյուղացու վառած բոցը հանգցնելու համար,- ասաց նա` ավելացնելով,- Մենք բոլորս պատրաստ ենք մեռնել` հանուն ապրելու, իսկ իրենք ապրելու են ու երազեն իրենց մահը»:

«Հենց հիմա մատնացույց եմ անում «Վալեքս գրուպ»-ին, թող ինձ դատի տան, ինչպես «Դինո Գոլդը», հենց հիմա Արցախում` Կարշենում, օտարել են 6 գյուղ, հանում են հայ զինվորի արյունով ազատագրված հողերը և թալանում են մեր ընդերքը: Մենք չենք թողնելու ոչ մի դեպքում»,- ասաց Եղիա Ներսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս