Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյան. Ես ձեզանից մեկն եմ, ձեր հոգսերն ու խնդիրները նաև իմն են (տեսանյութ)

Արմավիրի մարզում oրեր առաջ տեղացած ուժեղ կարկուտն ահռելի վնասներ է հասցրել գյուղացիներին: Ըստ նախնական գնահատականների՝ կարկուտը փչացրել է բերքի մոտ 80 տոկոսը:

Ընդառաջելով գյուղացիների խնդրանքին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնեց Արմավիրի մարզ, լսեց բնակիչների մտահոգությունները և օգնության ձեռք մեկնեց:

ԲՀԿ նախագահի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ հայտնվել են ծայրահեղ դժվարին վիճակում, վայրկյանների ընթացքում կորցրել են տարվա ամբողջ բերքն ու ապրուստը՝ ցավով արձանագրելով, որ մարզի ավելի քան 43 համայնքներում բերք գրեթե չի մնացել:

Լսելով գյուղացիների մտահոգությունները՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ լավ է գիտակցում բոլոր խնդիրներն ու գիտի, թե ինչ ահռելի վնասներ են կրել բազմաթիվ ընտանիքներ: Առաջին օգնությունն իրեն երկար սպասեցնել չտվեց. Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքնարժեքով հատկացված ավելի քան 200 միլիոն դրամի արժողության պարարտանյութերի և դեղորայքի գումարը գյուղացիներն այլևս ստիպված չեն լինելու վճարել: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում հանձնարարեց նաև կարկուտից առավել շատ տուժած 5 գյուղերում հնարավորինս սեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ տեղադրել:

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ խորհրդարանական առաջիկա քառօրյա նիստին ԲՀԿ խմբակցությունն անպայմանորեն կբարձրացնի նաև գյուղացիների բարձր տոկոսադրույքով վարկերի հետ կապված հարցը: Վերջիններս կրած վնասների դիմաց պետությունից փոխհատուցում են պահանջում: ԲՀԿ նախագահը նշեց, որ առաջին հերթին պետք է լուծել գյուղացիական վարկերի տոկոսների իջեցման և դոտացիաների տրամադրման խնդիրները:

«Ես ձեզանից մեկն եմ, ձեր հոգսերն ու խնդիրները նաև իմն են»,- նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ գյուղացիների թիկունքին է մշտապես և ցանկացած խնդրի պարագայում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս